Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 14-ին, շարունակվում է 2008-ի «Մարտի 1»-ի գործից առանձնացված մասի քննությունը՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցած Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանի վերաբերյալ:
Երեկ՝ մայիսի 13-ի նիստում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ հարցը:
Պաշտոնաթող նախագահի փաստաբանները նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին՝ քրեական գործի ողջ նյութերին ծանոթ չլինելու հիմքով:
Ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար դատական ակտ կայացնելու համար դատարանը հեռացավ խորդակցական սենյակ:
Քիչ առաջ դատավորը հրապարակեց դատական ակտը։
Դատարանը պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։
Որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա որոշմանը՝ ընդմիջում հայտարարվեց։