Նախաքննական մարմնի պահանջով, քննչական գործողություններին մասնակցելու համար Հայաստան է վերադարձել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը, Ալեքսանդր Սարգսյանը։ Այդ մասին Իրավաբան.net-ին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։
Ավելի վաղ, փաստաբան Միհրան Պողոսյանը հայտարարություն էր տարածել, որ Ալեքսանդր Սարգսյանը առողջական խնդիրներից ելնելով է ներկայումս գտնվում է Եվրոպայում:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին տեղի ունեցած դատական նիստից առաջ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ հայրն արտերկրում է գտնվում հանգստանալու նպատակով: Ավելի ուշ նա նշել էր, որ արտերկիր է մեկնել իր եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ կապված խնդիրների համար: