Այս տարի գրիպի հետևանքով մահվան 3 դեպք է գրանցվել

2018 թվականին գրիպի Ա տեսակի H1N1 և H5N1 ենթատեսակների (հայտնի որպես խոզի գրիպ և թռչնագրիպ) հետևանքով մինչև 16 տարեկանների շրջանում մահվան դեպքեր չեն գրանցվել. այս մասին Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան հայտնել է առողջապահության նախարարի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանը:

Միևնույն ժամանակ պատասխանում նշվել է, որ գրիպի H5N1 ենթատեսակը «մինչ օրս չի արձանագրվել»: Այս պատասխանը ստացվել է մարտի 19-ին: Ենթադրվում է, որ գրիպի այս ենթատեսակը Հայաստանում չի արձանագրվել 2019 թվականին մարտի 19-ի դրությամբ:

Ինչ վերաբերում է գրիպի մյուս ենթատեսակին՝ H1N1-ին, ապա Իրավաբան.net-ի ճշտմանն ի պատասխան, առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պատասխանեց.

«Առողջապահության նախարարությունը հայտարարել է լաբորատոր հաստատված 3 դեպքի մասին, սակայն մահվան պատճառը` գրիպն է, թե՝ ոչ, կարող են հաստատել միայն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք կամփոփվեն այս եռասյակում՝ ապրիլի վերջին»,- նշել է նա:

 23:30

Քիչ առաջ առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենց կողմից սխալմունք է եղել և հաստատված մահվան 3 դեպքերը վերաբերում են չափահասներին և ոչ մինչև 16 տարեկաններին:

Մինչև 16 տարեկանների շրջանում գրիպի Ա տեսակի H1N1 և H5N1 ենթատեսակների հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել