Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել էր վարույթ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից:
«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով»,-ասվում հայատարարության մեջ:
Մարտի 18-ին հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ կանոնի խախտման վերաբերյալ:
Հանձնաժողովը գտել է, որ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:
Էթիկայի հանձնաժողովը նշել է այն եզրահանգման, որ Դավիթ Սանասարյանի խոսքերը «բովանդակում են հրամայական շեշտադրումներ, կանխակալության տարրեր, ուստի հարիր չէ հանրային պաշտոն զբաղեցնող անձին»:
Հանձնաժողովի եզրակացությունը ամբողջությամբ՝ այստեղ