Ղազախստանի մայրաքաղաքը անվանափոխվեց Նուրսուլթան

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները 2-րդ ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության փոփոխությունները՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան անվանափոխելու և երկրի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով անվանակոչելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ը:

Այժմ պատգամավորների կողմից հաստատված փոփոխությունները պետք է ստորագրվեն պետության ղեկավարի կողմից, որից հետո դրանք ուժի մեջ կմտնեն:

Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանի նախկին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ձեռնամուխ եղավ մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնությանը: Մարտի 20-ին նա ստանձնեց նախագահի պաշտոնը` Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո:

Նշենք, որ Նուրսուլթան Նազարբաևը ծնվել է 1940 թ. հուլիսի 6-ին: Ընդհանուր առմամաբ նա պաշտոնավարել է 29 տարի, 8 ամիս, 25 օր: Կրում է «Ժողովրդի առաջնորդ» պաշտոնական կոչումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել