Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել և հայտարարություն արել՝ դիմելով ժողովրդին:
«Ես որոշում կայացրեցի դադարեցնել իմ լիազորությունները որպես նախագահ», – ասել է Նազարբաևը` ազգային հեռուստաընկերությամբ իր ելույթի ժամանակ:
Նախագահի ընտրությունից առաջ նախագահին կփոխարինի խորհրդարանի նախագահ Կասիմ-Ժոմար Թոքաևը:
«Արդեն 30 տարի է, ինչ զբաղեցնում եմ երկրի բարձրագույն պաշտոնը, ժողովուրդը ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի առաջին նախագահը», – ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ Նազարբաևը նշել է, որ պատրաստվում է գլխավորել Ղազախստանի Անվտանգության խորհուրդը:
«Ես մնում եմ «Նուր Օթան» կուսակցության նախագահը, Սահմանադրական խորհրդի անդամը, այսինքն, ես ձեզ հետ եմ մնում որպես երկրի քաղաքացի», – ընդգծել է նա:
Նազարբաևը Ղազախստանի ղեկավարն է 1989 թ. հունիսի 22-ից (Ղազախստանի Կոմկուսի ԿԿ ԿԳԿ քարտուղարի պաշտոնում նշանակվելու ժամկետ): Ղազախստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց հետո, 1990 թվականի ապրիլի 24-ից ընտրվել է երկրի նախագահ:
Հիշեցնենք, որ Նուրսուլթան Նազարբաևը ծնվել է 1940 թ. հուլիսի 6-ին: Ընդհանուր առմամաբ նա պաշտոնավարել է 29 տարի, 8 ամիս, 25 օր: Կրում է «Ժողովրդի առաջնորդ» պաշտոնական կոչումը: