Ռոբերտ Քոչարյանին ևս երկու ամսով կալանավորելու վերաբերյալ միջնորդության դեմ վաղը առարկություններ կներկայացվեն

Ռոբերտ Քոչարյանին ևս երկու ամսով կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը:

Դատական նիստի ընթացքում ՀՔԾ քննիչի կողմից ներկայացվել է կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ պաշտպանական խմբի առարկությունները՝ կներկայացվեն վաղը:

Դատական նիստն այսօր հետաձգվել է և նշանակվել մարտի 14-ին՝ ժամը 10:00-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել