Ընտանիքի անապահովության աստիճանը գնահատվում է ընտանիքի անապահովության բնութագրիչների` ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական վիճակի և այլ պայմանների հիման վրա:
Ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի անդամ չեն համարվում՝
• ազատազրկման վայրերում գտնվող անձինք.
• պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողները.
• ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտները.
• երկարաժամկետ կացարան և շուրջօրյա լրիվ խնամք ապահովող՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող կամ տեղավորված անձինք:
Ընտանիքների անապահովության աստիճանի գնահատումը

