Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական, իսկ երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական դառնալը:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին վճարվում է հղիության ու ծննդաբերության նպաստ՝ միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը, իսկ երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև 110 օրական դառնալը ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:
Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալին տրամադրվող արձակուրդը

