Փետրվարի 21-ին հանրապետության նախագահի հրամանով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Մարինա Տաշչյանը:
Նա ծնվել է 07.02.1985թ. Երևան քաղաքում: 2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008թ.` մագիստրատուրան, 2010թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով մագիստրոսի աստիճան իրավագիտություն մասնագիտությամբ: 27.12.2011թ.-ից առ այսօր հանդիսանում է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության հայցորդ: 2017 թվականին սովորել և ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան։
02.04.2007-16.07.2007թթ. աշխատել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես պայմանագրերի և մեթոդաբանության բաժնի մասնագետ:
27.08.2008-31.07.2009թթ. աշխատել է «Ջի Էմ Էյ Քնսալթինգ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
01.08.2009-30.09.2009թթ. աշխատել է «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
01.10.2009-01.02.2010թթ. աշխատել է «Վ.Յ.Մանուկյան» օրենք և օրինականություն ՍՊԸ-ոմ՝ որպես իրավաբան:
02.02.2010-30.09.2010թթ. աշխատել է «Միկմետալ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
11.10.2010-31.01.2011թթ. աշխատել է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
11.10.2010-15.03.2011թթ. աշխատել է «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
16.03.2011-29.12.2011թթ. համատեղությամբ աշխատել է «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
01.02.2011-02.03.2015թթ. աշխատել է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական ծառայության պետ:
02.03.2015-10.04.2015թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդատու:
10.04.2015-29.06.2015թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական:
01.11.2012թ. «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրներին և ՀՀ փաստաբանական դպրոցում վերապատրաստում անցնող փաստաբաններին դասավանդում է «Վարկաիրավական հարաբերություններ» առարկան:
22.04.2013-02.03.2018թթ․ Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն` իրականացնում է Ֆինանսական արբիտրաժի արբիտրի լիազորություններ:
16.05.2018-21.02.2019թթ․ Ա/Ձ Տիգրան Սահակյան, իրավախորհրդատու։
21.02.2019 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
16.10.2010թ.-ից առ այսօր հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
Ամուսնացած է: Ունի մեկ որդի։