Այսօր` դեկտեմբերի 14-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ դարձյալ մարդկանց բազմություն էր հավաքվել: Բազմության մեջ էր նաև Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Այսօր պետք է կայանար ԼՂՀ-ի Մատաղիսի զորամասում 2003թ. տեղի ունեցած երկու զինվորների մահվան գործով դատական նիստը: Այսօր իրենց ճառով հանդես եկան մահացած զինվոր Մովսես Մկրտումյանի հայրը: Նա ճառում մանրամասն ներկայացրեց այնպիսի հանգամանքեր, որով ապացուցված համարեց ամբաստանյալի աթոռին հայտնված Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղությունը և դատարանին միջնորդեց ազատել վերջիններիս և կայացնել արդարացման դատավճիռ:
Ամբաստանյալների պաշտպանը մոտ 1 ժամ տևած իր ճառով ևս ապացուցված համարեց իր վստահորդների անմեղությունը և միջնորդեց դատարանին կայացնել արդարացման դատավճիռ` հորդորելով, որ եթե Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի նկատմամբ չկայացվի արդարացման դատավճիռ, ապա ոչ մեկ հանգստություն չի գտնի, այդ թվում նաև Ռոման Եղիազարյանի մայրը, ով չի հավատում տղաների անմեղությանը, քանի որ ազատության մեջ կմնան իրական մեղավորները և վերջապես չի վերականգնվի սոցիալական արդարությունը և հետագայում չի կանխվի նմանատիպ հանցագործությունները:
Վերջում քրեական դատավարության ընթացակարգի համաձայն իրենց վերջին խոսքով հանդես եկան ամբաստանյալները` հայտարարելով, որ իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում և պահանջեցին արդարություն:
Դատավճռի հրապարակման համար դատական նիստ նշանակվեց դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net