Ծրագրի ընդունումից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ուղիղ եթերը ընդհատել

Կառավարությունը հաստատեց կառավարության ծրագրի նախագիծը:

Ծրագիրը ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Մենք 1-1,5 օրում իրականացրեցինք խմբագրական աշխատանքներ, փորձեցինք մաքսիմալ մշակել առաջարկությունները, ներառել նախագծում, կարծում եմ ստացանք շատ լավ ծրագիր»,- ասաց նա:

Վարչապետ նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս ծրագիրը լիարժեքորեն համապատասխանում է կառավարության ունեցած հայեցակարգային պատկերացումներին և դրա մասին առավել մանրամասն կխոսի ԱԺ-ում:

«Անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը. մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, ըստ էության, այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը»,- ասաց վարչապետը:

Կառավարության անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին: Ծրագրի ընդունումից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց ուղիղ եթերն ընդհատել, քանի որ աշխատանքային քննարկում պետք է ունենա կառավարության անդամների հետ:

Նշենք սակայն, որ չներկայացվեց, թե ինչ փոփոխություններ են կատարվել նախագծում, ինչ առաջարկներ են ընդունվել:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել