Վերաքննիչ դատարանը հրապարկեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը. բողոքը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր՝ փետրվարի 7-ին, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց ամբողջությամբ մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները:  Այս մասին ասաց գործով մեղադրող դատախազը: ՀՀ երկրորդ նախագահը կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք, որ 18.01.2019 թվականին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել