ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անցկացնել

Սահմանադրական դատարանը մերժել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա քննություն անցկացնել: Այս մասին նշված է ՍԴ որոշման մեջ:

Սահմանադրական դատարանը նշում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումը բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորված չէ:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը (դիմողի ներկայացուցիչ՝ Ա. Վարդևանյան) 2019 թվականի հունվարի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 414²-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները:

Ըստ դիմողի՝ խնդրո առարկա դրույթում սահմանադրական արդարադատությանը վերաբերող հարցերին օրենսդրի կողմից անդրադարձ չկատարելն առաջացնում է այն անորոշությունը և մեկնաբանությունը, որ Վճռաբեկ դատարանը կարող է ապահովել նաև սահմանադրական նորմերի մեկնաբանման և միատեսակ կիրառման գործառույթ:

Դիմողի կարծիքով՝ վիճարկվող դրույթը և դրան տրված մեկնաբանության արդյունքում վրա հասած հետևանքներն ուղղակիորեն հանգեցնում են Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտման, ինչպես նաև խեղաթյուրում և իմաստազրկում են Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Սահմանադրական դատարանը Քոչարյանի պաշտպանական խմբի դիմումը մերժել է մի քանի պատճառաբանությամբ։ Մասնավորապես, ըստ Սահմանադրական դատարանի, այն հանգամանքը, որ սահմանադրական արդարադատության ոլորտը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, դուրս է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակից, չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանը չունի Սահմանադրությունը մեկնաբանելու և կիրառելու լիազորություն:

Մանրամասները՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել