Ժառանգության իրավունքի վկայագիր ստանալիս պետական տուրքի վճարումից ազատման դեպքերը

Ֆիզիկական անձինք նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում ժառանգության իրավունքի վկայագիր ստանալիս պետական տուրքի վճարումից ազատվում են հետևալ դեպքերում.
• գույքը պատկանել է այնպիսի անձանց, ովքեր զոհվել են նախկին ԽՍՀՄ-ը կամ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելիս, պետական կամ հասարակական այլ պարտականություններ կատարելիս, կամ այն կապված է եղել մարդկային կյանքը փրկելու, իրավակարգի պաշտպանության գծով նախկին ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության քաղաքացու պարտքը կատարելու հետ.
• բնակելի տունը (բնակարանը) կամ բնակարանային շինարարական կոոպերատիվում փայը անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ.
• ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել