Լուսացույցներն այնպես պետք է տեղաբաշխել, որպեսզի դրանք ընկալվեն երթևեկության մասնակիցների կողմից, չծածկվեն որևէ խոչընդոտով (գովազդ, կանաչ տնկիներ, ծառերի ճյուղեր, արտաքին լուսավորության հենասյուներ և այլն), ապահովեն սպասարկման հարմարավետությունը և բացառեն դրանց վնասվելու հավանականությունը: Շարքից դուրս եկած լույսի աղբյուրը պետք է փոխվի թերությունների հայտնաբերումից հետո մեկ օրվա ընթացքում, իսկ լուսացույցի իրանի ներսի էլեկտրամոնտաժային սխեմայի կամ էլեկտրական մալուխի վնասվածքները` երեք օրվա ընթացքում: Լուսացույցների անսարքությունները վերացվում են օրենքով ընտրված կապալառու կազմակերպությունների կողմից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կարգավորում է ճանապարհային երթևեկությունը, անսարք լուսացույցների դեպքերում` առաջին 3 ժամն անվճար, իսկ հաջորդող յուրաքանչյուր ժամվա համար` ճանապարհը տնօրինող մարմնի կողմից հետագայում վճարելու պայմանով, որը փոխհատուցվում է լուսացույցները սպասարկող կազմակերպության կողմից:
Լուսացույցերի տեղաբաշխումը

