Սերիական մարդասպաններ. Ահմադ Սուրադժի, Պեդրո Ալոնսո Լոպես, Թեոդոր Ռոբերտ Բադի…

Մարդկության ամենադաժան կին մարդասպաններից չորսի կատարած դաժան սպանություններն արդեն ներկայացրել ենք, այժմ ներկայացնենք տղամարդ սերիական մարդասպաններից մի քանիսի հանցավոր կենսագրությունները: 

Ահմադ Սուրադժի

Ինդոնեզացի հովիվը 11 տարվա ընթացքում սպանել է 42 կանանց(տարբեր տարիքի): Հատկանշական է, որ մարդասպանը ուղղակի չի սպանել իր զոհերին, այլ կատարել է դա հատուկ պլանավորված եղանակով. մինչև վիզը թաղել է կենդանի կանանց հողի մեջ և էլեկտրական լարի միջոցեվ խեղդել նրանց:

Նա իր ծիսական սպանությունները բացատրում էր հետևյալ կերպ. մի անգամ իր մահացած հայրը հայտնվել է երազում և ասել, որ եթե ինքը սպանի 70 կանանց և խմի նրանց թուքը, ապա կօժտվի երկրային շնորհներով:

Մարդասպանն այդպես էլ կաներ, եթե 2008թ. չգնդակահարվեր կատարած դաժան սպանությունների համար:

Պեդրո Ալոնսո Լոպես

Պեդրոն դեռ մանկուց մշտապես բռնության է ենթարկվել, ինչի հետևանքով վերջինս դեռահասության տարիքից սկսել է սպանել: Նրա կատարած սպանությունների թիվը մինչ օրս մնացել է անգերազանցելի:

Լոպեսը կրել է ազատազրկման ձևով պատժի 14 տարին, որից հետո տեղափոխվել է հոգեբուժական հաստատություն, իսկ այնտեղից էլ անհասկանալի պատճառներով բաց թողնվել:

Թեոդոր Ռոբերտ Բադի

Ենթարկվել է մահապատժի 1989թվականին:

Բանդին խոստովանել է, որ սպանել է ավելի քան 30 մարդ, սակայն իրականում նա կասկածվում էր ավելի քան 100 հանցագործությունների կատարման մեջ: Թեոդորը պարզապես չէր սպանում մարդկանց, նրան դուր էր գալիս իր զոհերին խեղդել և ծեծել:

Սերգեյ Տկաչ

Ամենադժվար բացահայտված հանցագործներից մեկն է: Աշխատել է որպես քննիչ ավելի քան 20 տարի և բռնաբարել ու սպանել է իր խոսքով 80-100 աղջիկների և կանանց:

Մոիսեյ Սիտխոուլ

Նրան անվանում են Հյուսիսաֆրիկյան խեղդող, սպանել և խոշտանգել է ավելի քան 38 մարդու, կատարել է նաև ավելի քան 40 բռնաբարություն, որի համար դատապարտվել է 2410 տարի ազատազրկման:

Հ.Գ. Մնում է հուսալ, որ պատժի խստությունը և անխուսափելիություը մի օր կկատարեն իրենց նպատակը, և ապագայում ավելի քիչ կխոսենք սերիական մարդասպանների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել