Ազգային ժողովի նախագահի տեղակալներն ընտրվեցին

Պատգամավոր Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց պատգամավորների կողմից ԱԺ նախագահի տեղակալների ընտրության գաղտնի քվերակության արդյունքները:

Նա ներկայացրեց Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածության համար արված գաղտնի քվերակության արդյուքնները:

«ԱԺ 132 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 130-ը, բացելով գաղտնի քվերակության քվեատուփը՝ ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը պարզեց. քվեատուփում առկա էր 130 քվեարթերթիկ, որոնցից անվավեր ճանաչվեց 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 109, դեմ՝ 20»,-նշեց նա:

7-րդ գումարման ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի թիվ 6 արձանագրության համաձայն. Լենա Նազարյանի ԱԺ նախագահի տեղակալի թեկնածության համար արված գաղտնի քվերակության արդյուքններն են.

«ԱԺ 132 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 130-ը, բացելով գաղտնի քվերակության քվեատուփը՝ ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը պարզեց. քվեատուփում առկա էր 130 քվեարթերթիկ, որից անվավեր ճանաչվեց 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 124, դեմ՝ 3»,-նշեց նա:

Ընդիմության կողմից որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Վահե Էնֆիաջյանի և Մանե Թանդիլյանի թեկնածությունների համար արված գաղտնի քվերակության արդյուքններն այսպիսինն էին.

«ԱԺ 132 պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 130-ը, բացելով գաղտնի քվերակության քվեատուփը՝ ժամանակավոր հաշվիչ հանձնախումբը պարզեց. քվեատուփում առկա էր 130 քվեարթերթիկ, որից անվավեր ճանաչվեց 3-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Վահե Էնֆիաջյան. կողմ՝ 108, Մանե Թանդիլյան. կողմ՝ 19»,-նշեց նա:

Այսպիսով Ազգային ժողովի նախագահի տեղակալներ են ընտրվել Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը և Վահե Էնֆիաջյանը, Ազգային ժողովի նախագահն է Արարատ Միրզոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել