Պետպահպանության ծառայությունը 2 ամենագնաց է գնել

Նոյեմբերի 15-ին պետական պահպանության ծառայությունը պայմանագիր է ստորագրել «Մուրան» ՍՊ ընկերության հետ՝ երկու ավտոմքենայի ձեռքբերման վերաբերյալ:

Համաձայն պայմանագրի՝ ձեռքբերված մեքենաները 2018 թվականի արտադրության ամենագնացներ են «Նիսսան» X-Trail S մակնիշի:

Դրանցից յուրաքանչյուրի գինը կազմում է 14 միլիոն 991 հազար դրամ: Այսինքն, երկու մեքենայի համար վճարվել է շուրջ 30 միլիոն դրամ կամ ավելի քան 62 հազար դոլար:

Գլխավոր լուսանկարում՝ ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովն է և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել