Մարդու իրավունքներն ու քաղաքական ուժերի մոտեցումն այս հարցին. նախընտրական ծրագրեր

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրություններին մասնակցող քաղաքական 11 ուժի նախընտրական ծրագրերում  անդրադարձներ կան մարդու իրավունքների պաշտպանությանը: Գրեթե բոլորն ուժերը կարևորել են իրավունքի գերակայության ապահովումը:

Image result for Õ°Õ°Õ¯

 

1. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հատուկ անդրադարձ չի կատարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին: Ամբողջ ծրագրում նշվում է միայն այն, որ «…իրավունքի գերակայության …կենսագործումն այլընտրանք չունի»:

Автоматический альтернативный текст отсутствует.

2. «Քաղաքացու որոշում» կուսակցությունը առանձին հատվածով և բավականին ընդգրկուն է անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության հարցին՝

«Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական նպատակները

Միավորել և վերահաստատել մարդու իրավունքները, որպես համընդհանուր արժեքներ` ապահովելով համապարփակ մոտեցում, և քայլեր ձեռնարկել տեղական և միջազգային մակարդակներում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված պարտավորությունների իրականացման ուղղությամբ:

Պետությունը մարդուն պետք է դիտարկի որպես հիմնարար արժեք: Մարդու իրավունքների պաշտ­պանությունը պետք է ներառի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Մար­դու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոն­վեն­ցիայով սահմանված բոլորը իրավունքներն ու հիմնարար ազատությունները, մեծացնի մարդու իրա­վունքների պաշտպանության իրացման հնարավորությունները` արհեստակցական կազ­մա­կեր­պու­թյուններ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ, ՄԻՊ, դատարաններ և այլն:

Մարդու իրավունքները երբեք չպետք է ընկալվեն որպես դրսից ներմուծված կամ դրսից վերահսկվող մի բան: Մենք ընդունում ենք մարդու իրավունքները որպես համընդհանուր ճշմարտություն, որպես արժեքների միասնություն, որը մենք ունենք և փայփայում ենք: Ավելին, մարդու իրավունքները ստատիկ չեն, մարդու իրավունքների կոնցեպցիան ընդյալնվում է և ներառում սոցիալական արդարության հիմնական կարիքները: Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը պետք է հաշվի առնվի, քանի որ այն կուտակում է լավագույն փորձը, որը ներռաված է համապատասխան միջազգային օրենսդրության մեջ:  Ավելին, վավերացնելով մարդու իրավունքներին առնչվող հիմնական բաղմակողմանի պայմանագրերը, Հայաստանի Հանրապետությունը իր վրա է վերցնում մարդու իրավունքների մի շարք պարտավորություններ` հանձնառություն ստանձնելով առանց վերապահումների դրանց կատարման համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հիմնականում թույլ է տալիս իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությունը և այն չի հանդիսանում մարտահրավերների շղթայի թույլ օղակը: Մենք պետք է լրացնենք այսպես կոչված «իրականացման բացը» և ավելի շատ կենտրոնանանք օրենքների կիրառման արդյունավետության  և դրանց ազդեցության ապահովման վրա:  Քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը  կապված է  գենդերային հավասարության, հավասար հնարավորությունների, փոքրամասնությունների անդամների  և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների  առնչությամբ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի միջև ընկած բացը լրացնելու հետ: Հնարավորությունների հավասարության վրա հիմնված արդար հասարակության զարգացման գործում հասարակության բոլոր շերտերի ներգրավում, ինչպես նաև հասարակության խոցելի խմբերի պաշտպանության հատուկ քաղաքականության մշակում՝ հանրային համերաշխության հիմքի վրա:

Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համընդհանուր մոտեցումներ, այլ նաև հատուկ քաղաքականություն, որը թիրախավորում է խոցելի խմբերը որպես բացառման հիմնական զոհերի: Այլ կերպ ասած  մարդու իրավունքները պահանջում են համընդհանուր մոտեցում և այդ իրավունքների անբաժանելիություն, ինչպես նաև հարգանք բազմազանության նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանության ընդլայնման և բարելավման գործընթացում մենք կարող ենք առանձնացնել առավել խոցելիներին:  Այդ տեսանկյունից, այլ խոցելի կատեգորիաների շարքում կանայք, երեխաները, օտարերկրացիները, միգրանտները և ֆիզիկական խնդիրներ ունեցող անհատները պետք է ընկալվեն իրենց սոցիալական պայմանների յուրահատկությունների առումով:

Հավասարության իրավունքի հետ մեկտեղ, տարբեր լինելու իրավունքը նույնպես հանդես է գալիս որպես հիմնարար իրավունք: Տարբերության և բազմազանության հանդեպ հարգանքը, որը երաշխավորում է նման վերաբերմունքը, նույնպես կարևոր է: Մարդու իրավունքները մշակվել են  աղքատների և սոցիալապես անապահով խավերի համար: Հետևաբար, մենք պետք է մշակենք պաշտպանության այնպիսի համակարգ, որը ուղղված կլինի այն մարդկանց  պաշտպանությանը, ում իրավունքները ավելի հավանական է, որ կխախտվեն: Ավելին, անհրաժեշտ է ապահովել տարբեր սոցիալական խմբերի մասնակցությունը այն քաղաքականության մշակմանը, որը անմիջական ազդեցություն է ունենալու իրենց վրա»:

Image result for Õ°ÕµÕ¤

3. Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրում նշվում է. «ՀՅ Դաշնակացության համար բարձրագույն արժեք են մարդը, նրա արժանապատվությունն ու իրավունքները»: Այնուհետև ծրագրում անուղղակի անդրադարձ կա անձի աշխատանքային իրավունքի , ազատ տնտեսական մրցակցության և այլ իրավունքների պաշտպանությանը:

Image result for իմ քայլը

4 . «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ծրագրում նույնպես մարդու իրավունքների ոլորտը առանձին ներկայացված չէ, սակայն տարբեր բնագավառներին նվիրված մասերում անդրադարձներ կան: Մասնավորապես առանձնացնենք մի քանի դրույթներ՝

*«Իմ քայլը» դաշինքը շարունակելու է լրջագույն ջանքեր գործադրել` հասնելու համար Հայաստանի  Հանրապետության քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության եւ կիրառելիության, կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության …հրամայականների վրա:

*Մենք մերժում ենք բռնությունը՝ որպես ներհասարակական, անձնային հարցերի կարգավորման եղանակ՝ ընդունելով քաղաքացու, հանրության եւ պետության անհրաժեշտ պաշտպանությունը, օրինականությունը, հասարակական կարգը, հանրային անվտանգությունն ապահովելու իրավունքը:

*Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը:

*Քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու պետական գործառույթը ներառում է հատուկ կարիքներ ունեցող խմբերի իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությունը եւ նրանց սոցիալական ներառման ապահովումը…,

*Ապահովելու ենք համայնքների բնակչության ազատ տեղաշարժվելու իրավունքը եւ աշխատուժի մոբիլությունը՝ մատչելի, միասնական, տարվա բոլոր եղանակներին հասանելի երթուղային ցանցի ներդրմամբ (միջմարզային, ներմարզային, դեպի Երեւան եւ արտադրական կենտրոնները հյուսիսային եւ հարավային սահմանին կապող),

* Ապահովելու ենք ներառական կրթության ներդրման եւ իրականացման նոր որակ` կարեւորելով ներառման միջոցով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը:

*Առողջության իրավունքի ապահովումը գերակշռելու է որպես հիմնարար իրավունքների բաղկացուցիչ մաս,

*Սոցիալական պաշտպանության կայուն համակարգի զարգացման առանցքն է լինելու մարդու հիմնարար իրավունքների իրացման համար համապատասխան պայմանների ստեղծումը,

*Կարեւորելու ենք նաեւ աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը:

Image result for լուսավոր հայաստան

5. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում հատուկ տեղ է հատկացրել իրավունքի գերակայության ապահովմանը: Մասնավորապես նշվում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պետականաշինության զարգացման ուղին տեսնում է Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության երաշխավորմամբ իրավական պետության կառուցման մեջ:

Իրավունքի գերակայության ամբողջական կենսագործումը հնարավոր է հետևյալ քայլերի պարտադիր իրականացմամբ ՝

  • իրավունքի, որպես մարդու՝ համընդհանուր և անհրաժեշտ ազատության, հավասարության (հավասար հնարավորությունների) և արդարության անհրաժեշտ ձևի սահմանում,
  • օրենսդրության մեջ իրավունքի ամբողջական ամրագրում և օրենքի գերակայության երաշխավորում,
  • օրինաստեղծ գործունեության բոլոր փուլերում, սոցիալական լեգիտիմության, սոցիալական անհրաժեշտության առկայության, մասնագիտական արհեստավարժության, գիտականության սկզբունքների պարտադիր առկայության ապահովում,
  • օրենսդրությունում իրավական որոշակիության ապահովում,
  • սոցիալական զարգացմանը զուգահեռ իրավունքի գերակայության արտահայտման այլ ձևերի շարունակական հայտնաբերում, ամրագրում և հետևողական կենսագործում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախանշել և հետամուտ է լինելու իրավունքի գերակայության հետևյալ հինգ սկզբունքների իրագործմանը՝

  1. պետական իշխանության ներկայացուցիչների՝ օրենքով սահմանված կարգով հաշվետվողականությանը,
  2. օրենսդրության արդարությանը, թափանցիկությանը, հստակությանը, հրապարակայնությանը, կայունությանը և հավասարապես կիրառելիությանը,
  3. արդարադատության անկախությանը, անկողմնակալությանը և անխուսափելիությանը,
  4. արդարադատության ժամանակին իրականացմանը՝ բավարար քանակությամբ պրոֆեսիոնալ, բարոյական, անկախ ու անկողմնակալ անձանց կողմից,
  5. իրավական կանխատեսելիության սկզբունքը։

Նկարագրված սկզբունքների հիման վրա, «Լուսավոր Հայաստան»-ը հետևողականորեն կյանքի է կոչելու հետևյալ գործառույթները, որոնք նախանշում են երկրում իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված գործողություններն ու դրանց ուղղությունները: Դրանք են`

  1. իշխանության ճյուղերի լիազորությունների օրենսդրական սահմանափակում, իշխանության ճյուղերի զսպումների և հակակշռման գործուն, արդյունավետ մեխանիզմների ներդրում և կիրարկում,
  2. պայքար կոռուպցիայի դեմ,
  3. օրինականությունը և անվտանգությունը,
  4. մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները,
  5. պետական բաց և թափանցիկ կառավարումը,
  6. օրենքի հարկադրումը,
  7. ընդհանուր դատական իշխանության (քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններ) արդար, անկողմնակալ, ինչպես նաև սահմանադրական արդարադատության իրականացումը:

Միաժամանակ ահնրաժեշտ է, որ հանցավոր դրսևորումները ոչ միայն ժամանակին պատժվեն, այլև առաջին հերթին կանխվեն իրենց դրսևորման առաջնային օջախներում՝ առավել ընդունելի, օրինական սովորույթների և մշակույթի ներդրման միջոցով»:

Автоматический альтернативный текст отсутствует.

6 . «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ծրագրում մարդու իրավունքների վերաբերյալ նշված է հետևյալը.

«Արժանապատվությունը և մարդու անօտարելի իրավունքները պետք է որոշեն հանրային իշխանության սահմանները: 7.Արդարադատության, իրավահավասարության և իրավունքի գերակայության ապահովումը յուրաքանչյուրի համար իրավունքի պետության ստեղծման և անխափան գործառնության նախադրյալներն են»:

Related image

7. «Ազգային առաջընթաց» կուսակցութան ծրագրում նույնպես առանձին և համակարգված բաժին չկա՝ նվիրված մարդու իրավունքներին, սակայն առանձնացնում ենք դրան վերաբերող հիմնական դրույթները՝

*Առաջարկվում է նաև Սահմանադրության մեջ ամրագրել քաղաքացիների ապստամբության կամ հեղափոխության իրավունքը, ինչպես նաև քաղաքացիների՝ սահմանադրական ու օրենսդրական հանրաքվե նախաձեռնելու առավել հասանելի իրավունքը։

*Քաղաքացիների՝ երթերի, ցույցերի և հանրահավաքների կազմակերպման ու անցկացման իրավունքի սահմանադրական ու օրենսդրական երաշխիքների ընդլայնում…

*Ընդլայնել տեղական հանրաքվեների կիրառման շրջանակը, ամրագրելով ՀՀ քաղաքացիների առնվազն 30 հազարի կողմից օրենսդրական, իսկ 50 հազարի կողմից սահմանադրական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը: Սահմանադրությամբ ամրագրել նաև առնվազն 30 հազար ստորագրությամբ ցանկացած օրենք կամ միջպետական պայմանագիր կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու քաղաքացիների իրավունքը։ Անհրաժեշտ է մշակել և ներդնել բոլոր տեսակի ընտրովի պաշտոններից հետկանչի ընթացակարգ։

*Վերականգնել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, պայմանով, որ նրանք ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք ՀՀ տարածքում և 365 օրվա ընթացքում առնվազն 15 անընդմեջ օր անկացնում են ՀՀ-ում։

Автоматический альтернативный текст отсутствует.

8. «Մենք» դաշինքն իր ծրագրով դատաիրավական ոլորտի բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը մեկ առանձին և բավականին ընդգրկուն կերպով են ներկայացված.

*Ինստիտուտակենտրոն արդարադատությունից անցում դեպի քաղաքացիակենտրոն արդարադատության մոդելին, ինչը նախ պետք է ապահովի արդարադատության առավել լայն մատչելիություն, բացի այդ՝ անձինք հնարավորություն պետք է ունենան ներկայացնելու իրենց պահանջմունքները, կարիքներն ու ակնկալինքներն արդարադատության ինստիտուտներից, ներդրում ունենալ ոլորտի քաղաքականության ձևավորմանը և գնահատել արդարադատության ծառայությունների որակն ու բովանդակությունը: Անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիակենտրոն արդարադատության մոդելի ներդրման համար օրենսդրական, կառուցակարգային և ինստիտուցիոնալ համակողմանի հիմքեր ու նախադրյալներ:

*Բոլորի համար հասանելի արդարադատության ապահովում: Ի թիվս այլ քայլերի, ընդլայնել անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը և խթանել նման ծառայություններ մատուցողների առավել լայն շրջանակի ներգրավվածությունը: Ներդնել անվճար իրավաբանական օգնության նոր կառուցակարգեր, այդ թվում՝ զարգացնել pro bono՝ անհատույց իրավաբանական ծառայությունների մատուցման կառուցակարգը: Օրինակ, փաստաբանի վարքագծի կանոններում առանձին կանոն ամրագրել, որ փաստաբանը պարտավոր է տարեկան որոշակի ժամքանակի անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել, կամ փաստաբանական արտոնագիր ստանալու պարտադիր պահանջներից մեկը համարել պրո-բոնո ծառայությունների որոշակի ժամաքանակ ապահոված լինելը, բարձրագույն իրավաբանական կրթական հաստատությունների ակրեդիտավորման չափանիշներում ավելացնել անվճար հանրային ծառայությունների մատուցման ծրագրերի առկայությունը և դրանց որակը և այլն: Ապահովել անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջավայրը և բոլորի համար հասանելի արդարադատության գիտակցման և ապահովման մշակույթի ձևավորումը Հայաստանում:

*Հանրային պաշտպանների թվի ավելացում և նրանց սոցիալական երաշխիքների ամրապնդում՝ նպաստելով արդարադատության մատչելիության ամրապնդմանը:

*Սահմանադրական դատարանի որոշումների լիարժեք կատարման կառուցակարգի ներդրում:

*Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների աներկբա և ժամանակին կատարման մեխանիզմների ամրապնդում: Անհրաժեշտ է նաև ՄԻԵԴ վճիռներով արձանագրված համակարգային խնդիրների շարունակական վերլուծություն և ամփոփում և դրանց հիման վրա՝ քայլեր ձեռնարկել:

*Քրեական արդարադատության համակարգի հիմնովին և շարունակական բարեփոխում, վերականգնողական արդարադատության համակարգի արդյունավետ ներդրում, պրոբացիայի ծառայության արդյունավետության բարձրացում:

*Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարին ուղղված հետևողական քաղաքականության իրականացում:

*Դատական իշխանություն-հանրություն համագործակցության նոր մշակույթի ձևավորում՝ նպաստելով հանրային վստահության բարձրացմանը: Ի թիվս այլ միջոցառումների, պետք է բարձրացնել դատական իշխանության դերի, գործառույթների և իրավական համակարգի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը և ընդհանուր իրավագիտակցության մակարդակը:

*Դատավորի և նրա աշխատակազմի աշխատավարձի բարձրացում և սոցիալական երաշխիքների ամրապնդում՝ նպաստելով դատական իշխանության անկախության ամրապնդմանը:

*Դատավորների թվի ավելացում և ենթակառուցվածքների բարելավում՝ նպաստելով դատական իշխանության արդյունավետության բարձրացմանը: Դատարանների գերծանրաբեռնվածության, դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի և քննվող գործերի թվի խիստ անհավասարակշռման, գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու խնդիրները դեռևս արդիական են, ինչն ախուսափելիորեն վտանգում է մարդու արդար դատաքննության իրավունքի պատշաճ իրականացումը, դատական ակտերի պատշաճ որակը: Անհրաժեշտ է ավելացնել դատավորների թվաքանակը, հետևաբար, անհրաժեշտություն կլինի նաև դատարանի նոր շենքի կառուցման, գործող շենքերի վերակառուցման և ենթակառուցվածքների բարելավման համար: Հատկանշական է, որ ենթակառուցվածքների բարելավումը ժամանակակից արդարադատության ոլորտում կարևոր միջոց է համարվում դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ արդարադատության ապահովմանը նպաստելու տեսանկյունից:

*Տեղեկատվական տեխնոլոգիաների և էլեկտրոնային գործիքների լայնորեն ինտեգրման միջոցով դատական իշխանության թափանցիկության և արդյունավետության բարձրացում: Խոսքը վերաբերում է առաջադեմ լավագույն փորձի ուսումնասիրության և եվրոպական համապատասխան կառույցների սահմանած չափորոշիչների պահպանմամբ՝ դատարանների գործունեության գնահատման գործիքների ներդրմանը, դատավորների ծանրաբեռնվածության չափման գործիքների, դատական վիճակագրության արդիականացված համակարգի, դատական համակարգում առկա խնդիրների ախտորոշման հզոր մեխանիզմի ներդրմանը և այլն:

*Դատարանների կառավարման արդյունավետության բարձրացում և դրա հաշվին՝ ծախսերի կրճատում: Անհրաժեշտ է դատարանների կառավարման համակարգի օպտիմալացում, կառավարման մոդելի կատարելագործում, ինչը կնպաստի ծախսերի նվազեցմանը, կառավարման բարելավմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և ծառայությունների որակի բարելավմանը»:

На данном изображении может находиться: текст

9. Օրինաց երկիր կուսակցությունն իր ծրագրում առանձին չի անդրադառնում մարդու իրավունքներին, սակայն կան որոշ դրույթներ.

*Մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի և արդարության գերակայության ամրապնդում…

*…քաղաքացիների կյանքի սեփականության իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում:

Автоматический альтернативный текст отсутствует.

10. «Սասնա ծռեր» կուսակցությունն իր ծրագրում ունի «Իրավունք ու արդարություն» բաժինը, բացի այս բաժնում ներառվածից անդրադարձ կա նաև սեփականության, ընտրական իրավունքներին:

*Ժամանակն է հրապարակավ ճանաչելու ապստամբության բնական իրավունքը, իսկ ապստամբներին անպարտ ճանաչելու օրենքի առաջ։

Автоматический альтернативный текст отсутствует.

11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս իր նախըտրական ծրագրում թեև հատուկ անդրադարձ չկա մարդու իրավունքներին, սակայն տարբեր ոլորտներին նվիրված հատվածներում անդրադարձ կա սեփականության, աշխատանքային իրավունքների, հատուկ կարիքավոր անձանց իրավունքների պաշտպանությանը:

Այսպիսով, կարող ենք նշել, որ մարդու իրավունքների ոլորտին համապարփակ անդրադարձել են «Քաղաքացու որոշում», «Լուսավոր Հայաստան» կուսակցություններն ու «Մենք» դաշինքը: Մյուս քաղաքական ուժերը թեև կարևորել են մարդու իրավունքների պաշտպանությունն ու իրավունքի գերակայության ապահովումը և անդրադարձներ կան մի շարք ոլորտներին նվիրված բաժիններում, սակայն դրանք համակարգված չեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել