Այսօր` դեկտեմբերի 5-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Էդվարդ Մանուկյանի, կայացավ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու համար մեղադրվող Արա Գրիգորյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործի քննությունը:
Արա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս, հանդիսանալով «Գրիգորյանների Սոժ» ՍՊԸ-ի տնօրեն, կատարել է ապօրինի ձեռնարկատիրություն, պատճառելով պետությանը առանձնապես խոշոր չափի` 5.006.600 ՀՀ դրամի վնաս:
Այսօր դատարանը ունկնդրեց կողմերի ճառերը: Ճառով հանդես եկավ պետմեղադրողը` պահանջելով ազատազրկում 2 տարի ժամանակով:
Ամբաստանյալ Արա Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն իր ճառով ապացուցված չհամարեց իր վստահորդին առաջադրված մեղադրանքը և դատարանին միջնորդեց կայացնել արդարացման դատավճիռ:
Սույն գործով դատավճիռ հրապարակելու համար դատական նիստ նշանակվեց դեկտեմբերի 20-ին ժամը 14.00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net