«Վթարի վայրը հայտնաբերվել է։ Մարալիկի տադածաշրջանում է, լեռներում։ Մահացած Օդաչուներն Են ՝ փոխգնդապետ Բաբայան Արմեն, Մայոր Մանուկյան Մովսես։ Ցավակցում ենք»,- հայտնում է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: