Այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկություն դնելուց առաջ նախագծի հեղինակ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գործընկերներին խնդրեց աջակցել նախագծի ընդունմանը, քանի որ այն շատ կարևոր է:
«Նախագիծը վերաբերում է մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը, որևէ քաղաքական աստառ չունի, զուտ հումանիստական բնույթ է կրում»,- ասաց նա:
48 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ նախագիծը չընդունվեց, ձայների քանակը չբավարարեց։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է խափանման միջոց կալանավորմանի մեկ օրը հաշվարկել մեկուկես օր և օրենքին հետադարձ ուժ տալ: