Վճռաբեկ դատարան այս պահին քննում է «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշման դեմ, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության բողոքները:
Նիստը նախագահում է դատավոր Լիլիթ Թադևոսյանը: Նիստն անցկացվում է դռնփակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել էր, իսկ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Նա ազատ էր արձակվել: Այս որոշումը բողոքարկել էր թե գլխավոր դատախազությունը, թե պաշտպանական կողմը:
Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: