Կառավարության այսօրվա նիստին գործադիրը ընդունեց որոշում, որի համաձայն, կառավարության նիստերը կանցնակցվեն դռնբաց և միայն վարչապետի որոշման դեպքում կանցկացվեն դռնփակ նիստեր:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ որպես կանոն, մինչ այժմ օրենսդրորեն կառավարության նիստերը անցկացվում են դռնփակ և միայն վարչապետի որոշմամբ կարող են դռնբաց անցկացվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա ամիսներ առաջ աղմկահարույց հարց էր համարվում, որին, ի վերջո, լուծում տրվեց:
Հիշեցնենք, որ մինչ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը որոշում էր ընդունվել կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու մասին: