Գրավ դրված բնակելի տնից կամ բնակարանից վտարումը

Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելը և այն իրացնելը հիմք չէ բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձանց վտարելու համար, բացառությամբ հետևյալ դեպքերի՝
• գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց և այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) սեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը
• գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ բնակարանում հիփոթեքի պայմանագիր կնքելուց հետո կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա են վտարման, ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
Գրավ դրված բնակելի տունը կամ բնակարանն իրացվելիս գրավ դրված տանը կամ բնակարանում մինչև հիփոթեքի պայմանագիր կնքելը բնակելի տարածության վարձակալության պայմանագրի պայմաններով բնակվող անձինք ենթակա չեն վտարման, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել