Հայկ Մարությանը բավարարել է փաստաբանի դիմումը

Փաստաբան Գևորգ Դավթյանը աղբահանության վերաբերյալ դիմում-բողոք էր ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին:

Փաստաբնը նշում է, որ աղբահանության վատթարացի վիճակի վերաբերյալ վերջերս ներկացված դիմումը գործնականում բավարարվել է:

«Արդյունքում իմ տեսադաշտում առկա տեղամասերում տեղադրվել են աղբամաններ, իսկ աղբահանությունն ընկել է ընթացքի մեջ: Եթե կան այլ վայրեր, որտեղ դեռ անմխիթար վիճակ է, պետք է արձագանքել:

Ինչպես ասում էր քաղաքապետ հարգելի Հայկ Մարությանը իր նախորդիվ գործունեության ընթացքում. դա ոչ թե լավ է, այլ նորմալ է: Ես նույնպես միանում եմ այդ խոսքերին և կրկնում, դա ոչ թե լավ է, այլ նորմալ է, և ավելացնում, շատ ուրախ ենք, որ պատկան մարմինները սկսում են իրականացնել իրենց գործառույթները ի հավուրս պատշաճի: Լինենք պահանջատեր և տեր կանգնենք մեր իրավունքներին»,-գրում է նա:

Հիշեցնենք նաև դիմումի բովանդակությունը.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել