ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում: Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները:
Այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսկողական գործողությունները, արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: