Կերչի ահաբեկչության համար մեղադրվող տղայի մասին նոր մանրամասներ են պատմում

Ղրիմում Կերչի ուսումնարանում ահաբեկչության համար մեղադրվող Վլադ Ռոսլյակովի մայրը նրան մանուկ տարիքից արգելել է զվարճանքների մասնակցել՝ համարելով դա մեղք: Այս մասին գրում է ռուսական Mash կայքը:

Դպրոցում Վլադը չի մասնակցել խմբակների և տոնական միջոցառումների: Դասվար Մարինա Մասլովան հայտնել է, որ նրան նույնիսկ կինո գնալն է արգելված եղել: Սակայն Վլադը երբեմն խախտել է մոր պայմաններն ու թաքուն միացել մյուս երեխաներին: Եվ դրա համար պատժվել է:

Նրա մայրը եղել է «Եհովայի վկա» կրթնական ուղղության ակտիվ հետևորդ: Վլադը բավականին երկար ժամանակ է անցկացրել դպրոցում, եղել է խաղաղ, ժպտերես տղա: Սկզբում ինքնամփոփ է եղել, իսկ ավելի բարձր դասարաններում՝ սովորական շփվող պատանի:

Տղան վատ է սովորել՝ «երեքներով»: 9-րդ դասարանում հաճախ գրադարանում է եղել, որտեղ համակարգիչ կար: Մայրը հրաժարվում էր նրա համար համակարգիչ գնել: Տղան տարվել էր պանկով, թևնոցներ էր կրում, ինչը մորը դուր չէր գալիս:

Մայրը դասվարի հետ էր խոսել և հարցրել, թե ինչ անի: Դասվարը խորհուրդ էր տվել համակարգիչ գնել, մայրը գնել էր, սակայն խնդիրն այդպես էլ չէր լուծվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել