Ահազանգ. Սյունիքի հանքերից մեկում տեղի է ունեցել վթար, թափոնաջրերը խառնվել են Գեղանուշ գետի ջրերին (տեսանյութ և լուսանկարներ)

Այսօր առավոտյան, Իրավաբան.net-ը ահազանգ ստացավ Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Արշավիր Խալափյանից այն մասին, որ «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին: Հիշեցնենք, որ Գեղանուշ գետը հանդիսանում է Ողջի գետի վտակը:

 

 

Դեպքին տեղեկանալուց անմիջապես հետո Իրավաբան.net-ի հանրային թղթակիցները և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողը անմիջապես միջոցներ ձեռնարկեցին համապաստախան իրավասու մարմինների ուշադրությունը բևեռելու նշված միջադեպի վրա: Մասնավորապես, դեպքի մասին տեղեկացվեցին Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի բաժնի և ԵԱՀԿ Սյունիքի տարածքային գրասենյակի աշխատակիցները, բնապահպանական գործունեությամբ զբաղվող այլ շահագրգիռ կառույցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

 

 

Տեղում ժամանած խումբը ֆիքսեց, թե ինչպես են «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲԸ-ի աշխատակիցները վերացնում վթարի հետևանքներով անհասկանալի քիմիական բաղադրություն ունեցող ապարախյուսը: «Խողովակների միացման հատվածում թուլացած կոնստրուկցիաների հետևանքով տեղի է ունեցել արտահոսք»-Իրավաբան.net-ին հայտնեց Բնապահապանական պետական տեսչության Սյունիքի բաժնի պետ Լևոն Պետրոսյանը:

 

 

Հայտնենք նաև, որ այսօր, ժամը 15.00-ին Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերության միջոցով Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել է հեռուստահաղորդում, նվիրված` բնապահպանական ոլորտի խնդիրները և առկա կոռուպցիոն ռիսկերը ՀՀ Սյունիքի մարզում: Հաղորդմանը մասնակցելու են նաև Բնապահապանական պետական տեսչության Սյունիքի բաժնի ներկայացուցիը, Ծավ գյուղական համայնքի ղեկավարը և «Շիկահող» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենը:

 

Լուսանկարներ

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել