Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, շրջում էր Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի տաղավարներում։ Նրան պարբերաբար տարբեր քաղաքացիներ էին մոտենում՝ խնդրելով նկարվել։
Խմբով նկարվողներից մեկը չէր մոտենում և Նիկոլ Փաշինյանը նրան էր կանչում․ «Արտակ ու՞ր ես»։