Հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են՝
- էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի).
- սպիրտային խմիչքները.
- գարեջուրը.
- գինին.
- ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները).
- քսայուղը.
- բենզինը.
- դիզելային վառելիքը.
- հում նավթը.
- նավթամթերքները.
- նավթային գազերը.
- գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի).
- սեղմված բնական գազը:
Նշենք, որ սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության:
Նույն օրենսգրքի 88-րդ հոդվածով էլ սամանվում են ակցիազային հարկի դրույքաչափերը:
Այսպիսով, ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԱՏԳԱԱ-ի |
Ապրանքախմբի անվանումը |
Հարկման բազայի չափման միավորը |
Ակցիզային հարկի դրույքաչափերը |
|||
2018 թվականի հունվարի |
2019 թվականի հունվարի |
2020 թվականի հունվարի |
2021 թվականի հունվարի |
|||
2207 |
էթիլային |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
50 տոկոս, |
|||
2208 (բացառությամբ 2208 90 330 0 |
սպիրտային խմիչքներ |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր |
73 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 725 դրամ |
84 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 835 դրամ |
96 տոկոս, |
110 տոկոս, |
2208 90 330 0 |
պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի |
1 լիտր |
1 լիտրի համար՝ 800 դրամ |
|||
2208 20 |
կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թրմեր |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) |
50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝
ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000 դրամ
բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500 դրամ
գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000 դրամ
դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500 դրամ
ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամ
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000 դրամ |
|||
2208 30 |
վիսկի, ռոմ և այլ սպիրտային թրմեր |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր |
66 տոկոս, |
76 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 4560 դրամ |
87 տոկոս, |
100 տոկոս, |
2203 |
գարեջուր |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր |
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 105 դրամ |
|||
2204 |
խաղողի գինի |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր |
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 100 դրամ |
|||
2205 |
վերմուտ և խաղողի այլ գինիներ |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր |
50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 750 դրամ |
|||
2206 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր |
25 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 270 դրամ |
|||
2206 00 390 |
պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 լիտր |
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար՝ 100 դրամ |
|||
2402 (բացառությամբ 2402 10 00011 |
ծխախոտի արտադրանք |
Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ |
15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 7275 դրամ |
15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 8370 դրամ |
15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 9625 դրամ |
15 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1000 հատի համար՝ 11070 դրամ |
2402 10 00011 |
սիգար |
1000 հատ |
605000 դրամ |
|||
2402 10 00012 |
սիգարելա |
1000 հատ |
16500 դրամ |
|||
2403 |
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
1 կգ |
1500 դրամ |
|||
2710 19 710 – 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0 |
քսայուղ |
արժեք՝ առանց ԱԱՀ-ի և ակցիզային հարկի կամ մաքսային արժեք կամ ձեռքբերման արժեք կամ 1 կգ |
50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ |
|||
2710 12 |
բենզին |
1 տոննա |
40000 դրամ |
|||
2710 |
դիզելային վառելիք |
1 տոննա |
13000 դրամ |
|||
2709 |
հում նավթ, |
1 տոննա |
27000 դրամ |
|||
2711 (բացառությամբ 2711 11 |
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ |
1 տոննա |
1000 դրամ |
|||
2711 21 |
սեղմված բնական գազ |
1000 մ3 |
25000 դրամ |
2. ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ մինչև ինը տոկոս (ներառյալ) սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ:
3. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի) օտարման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
4. ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի աղյուսակի՝ ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին վերաբերող տողի «զ» ենթակետով սահմանված դրույքաչափից ոչ պակաս չափով:
5. Բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և Օրենսգրքի 4-րդ բաժնով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի: