Բրյուսելը պարզեցնում է միջսահմանային դատավճիռների կանոնները

Սույն թվականի նոյեմբերի 20-ին Եվրոպական պառլամենտը սատարեց 27 անդամ պետությունների միջսահմանային դատական գործերի առնչությամբ փոփոխություններ կատարելու որոշմանը, ընչը միտված է կազմակերպությունների և սպառողների միջև ծագած վեճերի լուծման գործընթացը թեթևացնելու և առավել դյուրին դարձնելու։

 

 

Եվրոպական հանձնաժողովի առաջարկով այս քայլը հնարավորություն կընձեռի որոշելու, թե միջսահմանային դատական գործերի առնչությամբ, որ երկրի իրավունքի համաձայն է քննվելու գործը, ինչպես նաև կմանրամասնի, թե ինչպես են ԵՄ անդամ մի պետության մեջ ընդունված դատական վճիռները կիրառվելու մյուս պետության նկատմամբ։

 

Հղում անելով ԵՄ-ի կայքին, Global Legal Post-ը հայտնում է, որ հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արդարադատության, հիմնարար իրավուքների և քաղաքացիության հարցերով հանձնակատար Վիվիան Ռեդինգը, ողջունել է այս նախաձեռնությունը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունելու փաստը և նշել, որ բյուրոկրատական խոչընդոտները, հավելյալ ծախսերը, ինչպես նաև 27 տարբեր և հաճախ հակասական իրավական համակարգեր ունենալու պատճառով առկա իրավական անորոշությունները վերացնելը, միասնական շուկան առավել գրավիչ կդարձնի։ Սա շատ լավ օրինակ է, որը ցույց է տալիս թե ինչպես կարող է արդարադատության քաղաքականությունը աճ ապահովել։

 

 

Նոր համակարգը առաջարկում է վերացնել էկզեկվատուրայի գործընթացը, որի ընթացքում կազմակերպությունները անցնում են ծախսատար դատական գործընթացների միջով, որպեսզի ստանան այլ ԵՄ անդամ երկրում կայացված քաղաքացիական և առևտրային հարցերին վերաբերվող դատավճիռը։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել