Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սկսվեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը։
Դատարանը քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից հրապարակեց Հայկ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: Հայկ Սարգսյանը կալանքից ազատ կարձակվի՝ 50 միլիոն դրամ գումարի գրավի դիմաց:
Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ շատ ուրախ է, որ դատարանն իր մեջ ուժ գտավ և օբյեկտիվ որոշում կայացրեց։ «Ես գտնում եմ, որ ընդհանրապես խափանման միջոցի հիմքեր գոյություն չունեն, պետք է կալանքը ընդհանրապես վերացվեր, բայց՝ հաշվի առնելով առկա գործը, հաշվի առնելով աձի նկատմամաբ առկա հասարակական հետաքրքրությունը և որոշակի այլ պրոցեսներ, գտնում եմ, որ գոնե այս կերպ դատարանը որոշակիորեն վերականգնեց արդարությունը, այն իմաստով, ընդհնարապես չպետք է խափանման միջոց լիներ»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը որոշման հրապարակմանըներկա չէր։ Երեմ Սարգսյանը նրա բացակայությունը բացատրեց նրանվ, որ առհասարական հույս չեն ունեցել, որ դատարանը նման որոշում կկայացնի։ «Դատարանի, նախորդ դատական նիստի ժամանակ, վարքագիծը հակառակն էր հուշում»,-հավելեց Երեմ Սարգսյանը։
Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող տեսակի մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Գործի հետ կապված որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել 9մմ տրամաչափի, 7421361 ինքնաշեն դրոշմված համարի «SIG SAUER» տեսակի «P266» մոդելի ատրճանակը։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին դատարանը բավարարել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: