ՊԵԿ-ը՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայան մտնելու լուրերի մասին

«Ժամանակ» թերթը նյութ է հրապարակել, որում ասվում է. «Հայաստանի հարկային մարմինները շարունակում են սեպ խրել ազգային համաձայնության կառավարության մասնակիցների միջև:

Մեր տեղեկություններով՝ օրերս ՊԵԿ աշխատակիցները սև դիմակներով ներխուժել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանի տարածք և պահանջել ինչ-որ հաշվապահական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերը ստանալուց հետո նրանք հեռացել են»:

Իրավաբան.net-ը կապ հաստատեց Պետական եկամուտնեի կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ ասվածը չի համապատասխանում իրականությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել