Դատարանը կարող է կասեցնել հասարակական կազմակերպության գործունեությունը

Դատարանն իրավունք ունի կասեցնելու Կազմակերպության գործունեությունը, եթե՝

1) Կազմակերպությունը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում.

2) Կազմակերպություն հիմնադրող անձը կամ լիազորված անձը Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ է տվել օրենքի էական խախտում կամ կեղծիք:

Կազմակերպության կողմից թույլ տրված կոպիտ խախտում է համարվում՝

1) Լիազոր մարմնի կողմից առաջարկված կարգով և ժամկետում խախտումները չվերացնելը.

2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` երեսնօրյա ժամկետում, խախտումը չվերացնելը:

Կազմակերպություն հիմնադրող անձի կամ լիազորված անձի Կազմակերպությունը հիմնադրելիս թույլ տված օրենքի էական խախտում է համարվում՝ Կազմակերպության հիմնադրման ժամանակ տեղի ունեցած այնպիսի խախտումը, որը եթե հայտնի լիներ հիմնադրման կամ պետական գրանցման պահին, ապա Կազմակերպությունը չէր հիմնադրվի կամ չէր գրանցվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել