Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր փոփոխություններ և լրացումներ են կատարվել։ Օրենսգիրքը լրացվել է 47․9-րդ հոդվածով, որի համաձայն՝ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձին, բացառությամբ առաջին անգամ մասնագիտական գործունեություն իրականացնող՝ համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում և մասնագիտացում ունեցող անձին, աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը, վերապահումով հավաստագիր ունեցող անձին ինքնուրույն մասնագիտական աշխատանքային պարտականություններ իրականացնել թույլատրելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300000ՀՀ դրամի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 600000ՀՀ դրամի չափով:
Օրենքն ընդունվել է 2015 թվականի հոկտեմբերի 27-ին, այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից։