Օրենքով սահմանված դեպքերում սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում են ֆինանսապես առողջացած և կարող են շարունակել իրենց գործունեությունը

Սնանկության գործը կարող է ունենալ երկու զարգացում՝

  1. Իրավաբանական անձի լուծարումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ գործունեության դադարեցման պետական գրանցումը,
  2. Օրենքով սահմանված դեպքերում սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը համարվում են ֆինանսապես առողջացած և կարող են շարունակել իրենց գործունեությունը: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում՝ բացառությամբ օրենքով սահմանված որոշ դեպքերի:

Համաձայն սնանկության մասին ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի՝

Եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:

Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`

ա) ալիմենտների վճարումից.

բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.

դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:

Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

 Օրենքի վերլուծության հիման վրա, կարելի է ասել, որ սնանկ ճանաչված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չի ազատվում՝

  • պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել սնանկության ավարտված գործի շրջանակներում, եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում,
  • ալիմենտների վճարումից,
  • սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից,
  • կյանքին և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից,
  • հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել