Դիմել դատարան, թե՞ ՔԿԱԳ մարմնին

Հաճախ են դեպքերը, երբ ծննդյան, ամուսնության վկայականներում կամ այլ փաստաթղթերում հանդիպում են տառասխալներ: Նման դեպքերում խնդիրը կարող է լուծվել ինչպես դատական, այնպես էլ արտադատական ճանապարհներով: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ նման դեպքերում դատարանի կողմից խնդիրը լուծվում է միայն այն դեպքում, եթե անձը փորձել է խնդիրը լուծել արտադատական կարգով և դա նրան չի հաջողվել: Միայն այդ դեպքում դատարանը կարող է լուծել քաղաքացու խնդիրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ՔԿԱԳ մարմինը, բավարար հիմքերի առկայության ու շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում, ուղղում և փոփոխում է քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումները: Շահագրգիռ անձանց միջև վեճի առկայության կամ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից գրառման ուղղումը կամ փոփոխումը մերժելու դեպքում վեճը լուծում է դատարանը:

Այսպիսով՝ օրենսդիրը հստակ սահմանել է, որ ՔԿԱԳ-ում կատարված գրառումները ուղղում և փոփոխում է ՔԿԱԳ մարմինը, իսկ դատարանը վեճը լուծում է միայն այն դեպքում, երբ առկա է շահագրգիռ անձանց միջև վեճ կամ ՔԿԱԳ մարմնի կողմից գրառման ուղղումը կամ փոփոխումը մերժվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել