Ո՞ր նվերներն են թույլատրելի դատավորի համար

Դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ այն կապված է իր պաշտոնեական պարտականություններն իրականացնելու հետ: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր ընտանիքի անդամներին և իր հետ բնակվող այլ մերձավոր ազգականներին այդպիսի գործողություններից:

Դատավորի համար թույլատրելի նվերներ են համարվում`

1)հրապարակային կամ արարողակարգային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները,

2)կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերները, եթե դրանք իրենց բնույթով համապատասխանում են կենցաղային հյուրընկալության ժամանակ սովորաբար տրվող նվերներին,

3)մերձավոր ազգականից ստացված նվերները,

4)բարեկամից ստացված նվերները, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին:

Իրազեկման աղբյուրը՝  ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել