Ո՞ր դեպքերում դատարանը կարող է անձին ազատել մյուս ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից

Դատարանը կարող է ամուսնուն ազատել մյուս անաշխատունակ անապահով ամուսնուն օգնություն ցույց տալու պարտականությունից կամ սահմանափակել այդ պարտականությունը որոշակի ժամանակով ինչպես ամուսնության ընթացքում, այնպես էլ ամուսնալուծությունից հետո, եթե օգնության կարիք ունեցող ամուսնու անաշխատունակությունը վրա է հասել՝

ա) ոգելից խմիչքի, թմրամիջոցի և (կամ) թունամիջոցի չարաշահման կամ նրա կողմից դիտավորյալ հանցագործություն կատարելու հետևանքով.

բ) ամուսինների՝ միմյանց հետ ամուսնության մեջ գտնվելու` մեկ տարուց ոչ ավելի ժամանակահատվածում.

գ) ալիմենտի վճարում պահանջող ամուսնու՝ ընտանիքում հակաբարոյական վարքագիծ (ամուսնական դավաճանություն, մոլախաղերով զբաղվել և այլն) ցուցաբերելու հետևանքով:

Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 80-րդ հոդված

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել