«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենքով կարգավորվում են ազդարարման տեսակները և նպատակները:
Ազդարարումը լինում է 2 տեսակի՝
- ներքին ազդարարում.
- արտաքին ազդարարում:
Ներքին ազդարարում է համարվում հաղորդումը ներկայացնելն իր անմիջական ղեկավարին կամ նրա վերադասին կամ նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ անձի կամ իրավասու մարմնի ղեկավարի լիազորած անձին:
Արտաքին ազդարարում է համարվում իրավասու մարմին հաղորդում ներկայացնելը:
Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման, ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ազդարարման նպատակներն են՝
- բացահայտել կոռուպցիոն բնույթի դեպքերը, շահերի բախման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտումները, հանրային շահերին ուղղված այլ վնասները.
- նվազեցնել և կանխարգելել կոռուպցիան.
- նպաստել կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
Իրազեկման աղբյուրը՝ «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ Օրենք 3-րդ 4-րդ և 5-րդ հոդվածներ: