Այսօր՝ հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն, որի ժամանակ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ է ընտրվել Հովսեփ Բեդևյանը։
Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։
Հովսեփ Բեդևյանը ծնվել է 1975 թվականին Մասիսի շրջանի Նոր Խարբերդ ավանում։
1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։
2001 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է փաստաբան, եղել է փաստաբանների միջազգային միության անդամ։
2003 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու:
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2011 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ: