Առանձնապես խոշոր չափերի գումար է հայտնաբերվել նախագահի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի տանը

Մեր տեղեկություններով, երեկ ոստիկանները խուզարկություն են կատարել ՀՀ նախագահի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի տանը և հայտանաբերել են կանխկիկ մոտ 1,6 միլիոն դոլար և մոտ 200 000 եվրո:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց տեղեկությունը, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել ՀՀ նախագահի թիկնազորի նախկին ղեկավար Վաչագան Ղազարյանի տանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությունը կատարվել է հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում: Սակայն այլ մանրամասներ չեն հայտնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել