Այժմ Էջմիածնում ցույցեր են ընթանում: Հավաքի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Նա ևս իր խմբով հավաք է անցկացնում, թեպետ, այսօր առավոտյան հաշտության կոչ էր արել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հրապարակի» հետ զրույցում «իր զարմանքն է հայտնել ոստիկանության անգործության վերաբերյալ․ «Փողոցները մի երկու-երեք հոգով, երեխաներով փակել են, ես զարմացած եմ, որ ոստիկանները չեն միջամտում եւ թողնում են նման վիճակ ստեղծվի»:
Իրավաբան.net-ը կապ հաստատեց Արմավիրի ոստիկանապետ Արսեն Այվազյանի հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ոստիկանության անգործության մասով ապատեղեկատվություն է տարածվում, որովհետև արդեն բազում օրեր ոստիկանությունը հասարակական կարգի պահպանություն և հասարակական կարգի անվտանգության ապահովում է կատարում: Այս պահին էլ ոստիկանությունն իր գործառույթներ է իրականացնում»:
Արսեն Այվազյանն այս պահին էլ հանրահավաքի վայրում էր:
Նշենք, որ վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ գործողություններ է իրականացնում Էջմիածնում: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել ու ձերբակալվել Էջմիածնի քաղաքապետ հայրը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը և Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո մականվամբ:
Ալիսա Չիլինգարյան