Անձնագրային և վիզաների վարչությանը հարց է ուղղվել այն մասին, որ եթե երիտասարդը գտնվում է արտերկրում և նրա 18 տարին լրանում է մեկ ամսից, իսկ անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, իսկ նա պետք է վերադառնալ Հայաստան՝ զինծառայության մեկնելու համար, այս դեպքում ո՞րն է ամենակարճ ճանապարհը. անձնագրի ժամկետը երկարաձգել, թե՝ ստանալ վերադարձի վկայական:
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պատասխանում է. «Օրենսդրական փոփոխության արդյունքում անձնագրի վավերականության ժամկետները չեն երկարաձգվում, որը պայմանավորված է ICAO ստանդարտներով: Նոր անձնագիր ստանալը կպահանջի ավելի երկար ժամանակ: Խորհուրդ է տրվում հյուպատոսական ծառայության միջոցով ստանալ վերադարձի վկայական»: