Իրազեկում՝ Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացու անձնագրավորման մասին

Անձանգրային և վիզների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացու հարցի մասին:

Հարցը հետևյալն էր՝ քաղաքացին ընտանիքով բնակվում է ՌԴ-ում։ Երեխայի 16 տարին դեռ չի լրացել, ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, որի վավերականության ժամկետը մեկ ամսից ավարտվում է։ Երեխան պապիկի հետ գալիս է Հայաստան, հետ վերադառնալիս արդեն անձնագրի ժամկետը լրացած է լինում։ Քանի որ երեխայի ծնողը Հայաստան չի գալիս, արդյոք կարող է պապիկը դիմել թոռնիկի անձնագրի փոխանակման համար։

«Մինչև 16 տարեկան երեխայի անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը։ Տվյալ դեպքում քանի որ ծնողը չի կարող դիմել, իսկ պապիկի խնամակալությունը ճանաչված չէ սահմանված ընթացակարգով, այսինքն չի համարվում օրինական ներկայացուցիչ, ծնողը կարող է երեխայի պապիկի հետ ուղարկել լիազորագիր՝ հաստատված նոտարական կարգով, որում նշված կլինի իր կամարտահայտությունը այլ անձի կողմից երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար»,-նշում է Մնացական Բիչախչյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել