Որքա՞ն է սահմանված երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանվում է երեխաների համար դատական կարգով բռնագանձվող ալիմենտի չափը։

Այսպիսով, երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.

բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.

գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

Սույն մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, իսկ գործազրկության նպաստ ստացող ծնողներից ալիմենտ բռնագանձելիս` գործազրկության նպաստի 20 տոկոսից:

Այս հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը։

Նույն օրենսգրքի 70-րդ հոդվածը սահմանում է, թե ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի այն տեսակները, որոնցից ալիմենտներ է պահվում երեխաների համար, որի համաձայն ծնողների՝ հայկական դրամով կամ արտարժույթով ձեռք բերված վաստակը և (կամ) այլ եկամտի տեսակները, որոնցից, ալիմենտ է պահվում հօգուտ երեխաների, որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել