Մարտի 1-ի գործով ակտիվ քննչական գործողություններ են կատարվում և այս գործի շրջանակներում նախատեսվում է նախկին պաշտոնատար անձանց հարցաքննություններ: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Հարցին, թե կոնկրետ ովքե՞ր են հարցաքննվելու նախկին պաշտոնյաներից, Մարինա Օհանջանյանը պատասխանեց. «Հիմա դեռ չեմ կարող ասել, մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի»:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի դեպքերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվեցին ճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները։ Մի քանի հազար մարդ տասն օր գիշերեց Ազատության հրապարակում։ Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը նրանց ցրեց այնտեղից` ուժի կիրառմամբ։ Բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում`2 զինծառայող։