ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ առաջիկայում կլինեն ապօրինի հարստացած պաշտոնյանների բացահայտումներ, կոռումպացված պաշտոնյաների ձերբակալություններ։
Նա նշել էր, որ այս գործընթացները կսկսվեն մայիսի 23-ից հետո։
Իրավաբան.net-ին այս հարցի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը հայտնեց.
«Կան բերման ենթարկվածներ, մի քիչ էլ համբերենք ու արդեն հայտարարություններ կարվեն։ Այժմ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»: